Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անհասկանալի կենդանի է մարդը. Ռոբերտ Մելքոնյան

Անհասկանալի կենդանի է մարդը. Ռոբերտ Մելքոնյան
02.08.2022 | 07:22

Մարդիկ հիմնականում դերասան են, ստախոս, ձևամոլ, անազնիվ, կեղծավոր: Մարդու ուղեղն այնպիսին է, որ նա կարող է դիմացինին կենացի ջերմ խոսքեր, դիֆերամբներ ձոնել, սակայն նույն պահին իր սրտի խորքում կամ, ավելի ճիշտ, ուղեղի խորքում ահավոր հայհոյանքներ տեղալ: Ուղեղի մի կիսագունդն անձայն հայհոյում է, մյուսը՝ հուզաթաթախ գովերգում, կենաց ու ճառ ասում:


Դերասանություն, կեղծիք՝ սա է հոմոսափիենսի ուղեկիցը դարեր շարունակ:
Կենդանական աշխարհում ամեն ինչ պարզ է, շիտակ, որոշակի, հասկանալի: Պարզ է՝ ով է գիշատիչ, ով՝ զոհ: Իսկ մարդկանց մոտ այլ է. գայլ՝ գառան մորթիով, գիշատիչ՝ եղնիկի դիմակով: Ուղեղը «պայթում է հազարի վրա» հայհոյանք տեղալով, ատելության մտքերից, իսկ լեզու՞ն... Իսկ լեզուն մեղրածոր, քաղցր խոսքեր է բարբաջում, «օճառվում» ու «մտնում» այնպե՜ս նուրբ, այնպե՜ս հաճելի, որ դիմացինին մնում է «թուլանալ և հաճույք ստանալ» : Նրանք նույնիսկ ընդունակ են եղնիկի անմեղ հայացքը, լուռ համեստությունն ընդունել որպես սպառնալիք, անհարգալից վերաբերմունք, իսկ գայլի ոռնոցը՝ սրտաճմլիկ, հոգեթով երաժշտություն:


Չէ՛, իրոք անհասկանալի կենդանի է մարդը:

Դիտվել է՝ 9624

Մեկնաբանություններ